Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը՝ հասել է 85-ի։
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին տեղեկացնում է Վրաստանում հիվանդության վերահսկողության և մոնիտորինգի կայքը։
Վրաստանի իշխանությունները կորոնավիրուսի տարածումը կանխելու համար մինչև ապրիլի 21-ը երկրում արտակարգ դրություն են հայտարարել։ Արտակարգ դրությունը ենթադրում է տեղաշարժի մի շարք սահմանափակումներ, ինչպես նաև տասը հոգանոց խմբով մարդկանց հավաքվելու դեպքում նրանց նկատմամբ պատժամիջոցներ կարող են կիրառվել։
«Վարակման հաստատված դեպքերի թիվը 85 է, որից ապաքինվել է 14 մարդ։ Կարանտինի մեջ է գտնվում 4641, հսկողության տակ՝ 239 մարդ»,- ասվում է կայքում։