Ինձ մոտ սպասողական վիճակ է, տեսնենք, թե այս ամենի վերջն ինչ է լինելու, սա է ուրիշ ոչինչ։
ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Գուժ Մանուկյանը՝ անդրադառնալով Հայաստանում հայտարարված մեկամսյա արտակարգ դրությանը։
«Պարտադիր պետք է հետևել բոլոր կանոններին, ուշադիր լինել, տանից դուրս չգալ հնարավորության սահմաններում, մինչև տեսնենք ՝ գլխներիս ինչ է գալու»,-հորդորեց քաղաքացիներին Գուժ Մանուկյանը։
Դերասանը մեզ հետ զրույցում նշում է, որ մեկուսացումը, տանը փակված լինելը ձանձրույթ են իրեն պատճառում, պարզապես հետաքրքիր զբաղմունք չկա։
«Դուրս եմ գալիս բակ, ծառերի մշակմամբ եմ զբաղվում,տանն եմ հիմնականում լինում, ուրիշ տարբերակ չկա։ Սպասենք, թե երբ պետք է այս օրերը բարեբախտաբար վերջանան։ Այսքան զոհեր անտեղի չլինեն»,-հավելեց դերասանը։
Լիդա Եղիազարյան