ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը անդրադարձալ է COVID-19 կորոնավիրուսի տարածման պատճառով ֆուտբոլային աշխարհում ստեղծված իրավիճակին:
«Ոչ ոք չգիտի, թե երբ կավարտվի այս ամենը։ Մենք ունենք մի քանի ծրագրեր: Մենք շփվում ենք լիգաների եւ ակումբների ներկայացուցիչների հետ: Այժմ մնում է միայն սպասել։ Առայժմ դժվար է ասել, թե ինչպես են տեղի ունենալու հանդիպումները մրցաշրջանի վերսկսումից հետո. հնարավոր է խաղերն անցկացվն փակ դռների հետեւում: Հնարավոր է մրցոշրջանը վերսկսվի մայիսին, հունիսին կամ հուլիսին: Եթե չկարողանանք դա անել, հավանաբար, առաջնությունները կչեղարկվեն ։ Ակումբների եւ լիգաների ղեկավարների հետ փորձում ենք գտնել լավագույն տարբերակը», -Չեֆերինի խոսքն է փոխանցում La Repubblica-ն:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դադարեցվել էին Եվրոպայի առաջատար ֆուտբոլային առաջնությունները:
Էդմոն Մարտիրոսյան