Հաստատված դեպքերի թիվը` 407, ապաքինվել է 30 քաղաքացի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաստատված դեպքերի թիվը` 407, ապաքինվել է 30 քաղաքացի: Այս մասին տեղեկացնում է հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:

Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտնել է, որ ինֆեկցիոն հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում բժշկական օգնություն և սպասարկում է ստանում թոքաբորբով 13 պացիենտ, որոնցից 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր (ինտուբացված են)։ 2 պացիենտ ծանր են (հարաբերական կայուն), մնացած 9-ը՝ կայուն ծանր։

Հիվանդանուցում բուժվող 2 քաղաքացու մոտ կորոնավիրուսային հիվանդության կրկնակի թեստի արդյունքները եղել են բացասական, նրանք դուրս են գրվել։

Գումարային առողջացածների թիվը դարձավ՝ 30։




Լրահոս