«Յուվենտուսը» հետաքրքրված է ՊՍԺ-ի ֆուտբոլիստով, սակայն մեծ գումար վճարել չի պատրաստվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրինի «Յուվենտուսը» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կփորձի գնել ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիայի տրանաֆերը: Ինչպես տեղեկացնում է Calcio Mercato-ն թուրինյան ակումբը հետաքրքրված է ֆուտբոլիստի ծառայություններով, սակայն մեծ գումար վճարել 32-ամյա կիսապաշտպանի համար չի պատրաստվում: Անխել Դի Մարիայի պայմանագիրը Ֆրանսիայի գործող չեմպիոնի հետ ավարտվում է 2021 թվականի ամռանը, եւ չի բացառվում, որ «Յուվեն» կսպասի, քանի որ այդ դեպքում Դի Մարիայի տրանսֆերի դիմաց չի վճարի անգամ 1 եվրո:

Լիգա 1-ի այս առաջնությունում արգենտինացին դարձել է 8 գոլի եւ 14 գոլային փոխանցման հեղինակ:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս