
Թուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Վոյցեխ Շեսնին պատմել է, որ թուրինյան ակումբի նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ստիպել է թիմի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին «Յուվենտուսի» բոլոր ֆուտբոլիստներին iMac համակարգիչներ գնել` Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկության «Վալենսիայի» դեմ խաղում կարմիր քարտ ստանալու պատճառով.«Այժմ մենք բոլորս ունենք iMac համակարգիչներ: Ճիշտ է, մենք ստիպված եղանք երկար սպասել, քանի որ Ռոնալդուն արդար չէր համարում իր ստացած կարմիր քարտը: Մոտ 2 ամիս պահանջվեց, որ մենք ստանանք մեր համակարգիչները»,- լեհ դարպասապահի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:
Շեսնին նաեւ ասել է, որ թիմի մարզումից ուշանալու պատճառով ստիպված է եղել ականջակալներ գնել իր բոլոր խաղընկերներին:
Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն 2018 թվականի ամռանն է Մադրիդի «Ռեալից» տեղափոխվել Թուրինի «Յուվենտուս»:
Էդմոն Մարտիրոսյան