
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ այսօր Ազգային ժողովում քննարկվելու է մի օրենսդրական փաթեթ, որը թույլ է տալու օնլայն ռեժիմով և ավելի արդյունավետ ստանալ տեղեկություն այն անձանց շփման շրջանակի վերաբերյալ, որոնց մոտ արդեն իսկ հաստատված է կորոնավիրուսի վարակը:
Եվ ահա, նախագիծն արդեն պատրաստ է եւ ներկայացված է, թե ինչպես է այդ ամենը գործելու:
Հավելենք որ այս առնչությամբ Ավինյանը նշել էր. Այս քննարկման հիմնական նպատակն է լինելու մեր բոլորի ջանքերը և գործողությունները համակարգել և տանել մեկ ուղղությամբ: Շատ կարևոր է, որ մենք այսօր խոսենք նրանից թե ինչ գործընթացներ են տեղի ունենում և ինչպես են վարակի շղթաները բացահայտվում: Մենք էլ կներկայացնենք թե ինչ գործիքակազմ է արդեն իսկ ստեղծվել և ինչպես դա կարող է օգտագործվել, որպեսզի բացահայտման գործընթացն ավելի արդյունավետ դառնա»: