Փաստաթուղթ․ ինչ նամակ է ուղարկել Յուրի Խաչատուրովը Անդրանիկ Քոչարյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am լրատվականի ձեռքի տակ է հայտնվել Յուրի Խաչատուրովի՝ ԱԺ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին ուղղված նամակը, որով մերժել է ներկայանանալ հանձնաժողովի նիստին:

Հիշեցնենք, որ մինչև մարտի 25-ը պետք է Խաչատուրովը պատասխաներ իր ներկայանալու կամ չներկայանալու վերաբերյալ: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները տեղեկացրել էին, որ Խաչատուրովն արդեն գրություն է ուղարկել հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին ու հայտնել, որ մերժում է հրավերը:

Ըստ մեր տեղեկությունների՝ հանձնաժողովի բոլոր անդամները շատ ծանր են տարել այդ տեղեկությունը, ու, կարելի է ասել, վերջիններս չեն պատկերացրել, որ Խաչատուրովը հեղափոխական Հայաստանում նման կերպ իրեն կդրսեւորի:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ հանձնաժողովի անդամները ներքին քննարկում են ունեցել այս փաստաթղթի մերժման հետ կապված ու որոշել են այսօր՝ մարտի 30-ին, աշխատանքային հանդիպում ունենալ ու վերջնականապես որոշել, թե ինչպես են պատասխանելու Խաչատուրովի կողմից ուղարկված փաստաթղթին:

Ավելին, հանձնաժողովականները վստահ են, որ եթե նման կերպ է իրեն դրսեւորել Խաչատուրովը, ապա նույն կերպ էլ իրեն կդրսեւորի Սերժ Սարգսյանը, որին հանձնաժողովը պատրաստվում էր խորհրդարան հրավիրել Խաչատուրովի հետ հանդիպումից անմիջապես հետո: Ի դեպ, մեր աղբյուրները փոխանցում են, որ Խաչատուրովի՝ Ազգային Ժողով ուղարկած փաստաթղթի վրա աշխատել են իր փաստաբանները: Փաստաթուղթը ստորև:




Լրահոս