Ահազանգ. Բալասանյանի կողմնակիցները մարում են գյուղացիների պարտքե՞րը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը ահազանգեր է ստանում, որ նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի շտաբների ներկայացուցիչները համայնքներում փակում են քաղաքացիների պարտքերը: Մենք ահազանգ ստացանք, որ երեկ երեկոյան Արցախի մի շարք գյուղերում, մանսավորապես Բերդաշեն և Վազգենաշեն համայքներում Արդարություն կուսակցուքան կողմից պատգամավորի թեկնածուների կողմնակիցները և Վիտալի Բալասանյանի շտաբների ներկայացուցիչները այցելել են գյուղերում գտնվող խանութներ, ծանոթացել պարտքերի ցուցակին և մարել մի քանիսի պարտքերը: Օրինակ Բերդաշեն համայնքում կուսակցության պատգամավորի թեկնածուբրրից մեկը խանութներից մեկում փակել է քաղաքացիներից մեկի 51000 դրամ պարտքը, և խանութում որպես գրավ թողած քաղաքացու անձնգիրը վերադարձրել: Մեկնաբանության համար դիմեցինք Վիտալի Բալասանյանի գրասենյակ, որտեղից հերքեցին` ասելով, թե նման բան չի եղել:




Լրահոս