Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որևէ պատգամավորի մոտ կորոնավիրուս չի հաստատվել․ Արարատ Միրզոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Արցախի Հանրապետության համապետական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար Արցախ մեկնող ՀՀ ազգային ժողովի պատգամավորների մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել։ Այս մասին խորհրդարանի մարտի 30-ի նիստում հայտնեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

«Արցախի ընտրությունների հետ կապված՝ Ազգային Ժողովն այնտեղ պետք է դիտորդական առաքելություն իրականացներ, պավիրակություն պետք է ուղարկեր։ Նախապես թեստավորվել են մեր պատվիրակության անդամները։ Ռապիդ թեստերը երկու մեր գործընկերոջ մոտ դրական են եղել, մեր երկու գործընկերը կրկնակի թեստավորում են անցել PCR թեստով: Ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ գիշերը ինձ Առողջապահության նախարարը տեղեկացրել է, որ կրկնակի թեստերի արդյունքները եղել են բացասական, մեր որևէ գործընկերոջ մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել, կասկածն էլ հերքվել է»,– ասաց Միրզոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս