ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. հայտնի է` Օլիմպիական խաղերի նոր ժամանակացույցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միջազգային օլիմպիական կոմիտեի(ՄՕԿ) պաշտոնական կայքը հայտարարել է Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի անցկացման նոր ժամանակացույցը: Օլիմպիական խաղերը, որոնք պետք է կայանային այս տարվա ամռանը , COVID-19 կորոնավիրուսի տարածման պատճառով նախորդ շաբաթ հետաձգվել էին մեկ տարով: ՄՕԿ-ը արդեն հանդես է եկոկ պաշտոնական հայտարարությամբ եւ տեղեկացրել, որ խաղերը կկայանան 2021 թվականի հուլիսի 23-ից օգօոստոսի 8-ը: Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածման պատճառով հետաձգվել են նաեւ ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնությունն ու Ամերիկայի գավաթի խաղարկությունը, որոնք նույնպես կկայանան մյուս տարվա ամռանը:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս