
Մարտի 27-ի գիշերը, Հարավ-Արեւմտյան թաղամասի «Երեւան-Սիթի» սուպերմարկետի մոտակայքում զարհուրելի միջադեպ է տեղի ունեցել. ոստիկանները դաժանաբար ծեծել են, ապա ստորացնելով ու բռնություն գործադրելով բերման են ենթարկել Մալաթիայի ոստիկանության բաժին նույն թաղամասի բնակիչ 28-ամյա Տիգրան Կարապետյանին:
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ 28-ամյա Տիգրան Կարապետյանը գրավի դիմաց ազատ է արձակվել:
Հիշեցնենք, որ դեպքին անդրադարձել է նաև Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Վերջինս տեղեկացրել է, որ խոսել է ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանի հետ: Ոստիկանապետը հայտնել է, որ արդեն իսկ հանձնարարել է ստուգել մանրամասները և հավաստիացրել, որ բոլոր հարցերը կլինեն իր ուշադրության կենտրոնում։