Ադրբեջանական զինուժն այսօր՝ ժամը 19:00-19:30-ի սահմաններում, տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակել է Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի մարտական հենակետերի և Բաղանիս ու Ոսկևան գյուղերի ուղղությամբ: Հակառակորդի գնդակից վիրավորվել է 2 պայմանագրային զինծառայող, ինչպես նաև Ոսկևան գյուղի բնակիչ 14-ամյա երեխա: Երեխային այս պահին վիրահատում են Նոյեմբերյանի բուժկենտրոնում:
Այս առնչությամբ ArmLur.am-ը կապ հաստատեց Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի Ոսկեպարի և Կոթի համայնքի ղեկավարների հետ։ Ոսկեպար համայնքի ղեկավար Սերոբ Մախսուդյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ հակառակորդը սկսել է սահմանամերձ գյուղերի ուղղությամբ կրակոցներ արձակել ժամը 18։40-ի սահմաններում։
«Կրակոցներ են արձակել Ոսկևանի, Բարեկամավանի, Կոթի համայնքների ուղղությամբ։Վնասների մասին հիմա խոսել չեմ կարող դեռ ոչինչ պարզ չէ։ Այս պահին գյուղում ամեն ինչ նորմալ է»,-նշեց նա։
Իսկ, ահա Կոթիի համայնքի ղեկավար ֆելիքս Մելիքյանն ասաց, որ այս պահին ոչինչ ասել չի կարող։
Լիդա Եղիազարյան