«Վերջ տվեք պատերազմին». ադրբեջանական կողմն արհամարհում է ՄԱԿ գլխավոր քարտուղարի հորդորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել ենք՝ այսօր Ադրբեջանական զինուժն ժամը 19:00-19:30-ի սահմաններում, տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակել է Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի մարտական հենակետերի և Բաղանիս ու Ոսկևան գյուղերի ուղղությամբ:

Հակառակորդի գնդակից վիրավորվել է 2 պայմանագրային զինծառայող, ինչպես նաև Ոսկևան գյուղի բնակիչ 14-ամյա երեխա:

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ, ով մեզ հետ զրույցում հայտնեց, որ այս պահին սահմանում իրավիճակը հանգիստ է ։

«Սահմանամերձ Ոսկևան գյուղում վիրավորվել է 14-ամյա երեխա, որի վիճակն այս պահին կայուն է։ Կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում է Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում, ավեին հայտնել չեմ կարող»,- նշեց Հայկ Չոբանյանը։

Մինչդեռ ադրբեջանական կողմն իր սադրիչ և դիվերսիոն քայլերով փաստում է այն մասին, որ նրանք արհամարհում են ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի 2020թվականին մարտի 23-ին արված հորդորին զենքերը վայր դնելու և հրադադար հաստատելու մասին։

Հիշեցնենք, որ ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին իր տեսաուղերձում, մասնավորապես, ասել էր, թե ժամանակն է զինված բախումները դնել մի կողմ և միասին կենտրոնանալ հանուն կյանքի իրական պայքարի վրա` Covid-19 համաճարակի դեմ: Նա նկատել է՝ վիրուսը հաշվի չի առնում էթնիկ, ազգային կամ այլ պատկանելություն: Այն հարձակվում է բոլորի վրա անողոք:

«Վերջ տվեք պատերազմին և եկեք պայքարենք այն հիվանդության դեմ, որը փչացնում է մեր աշխարհը: Այդ իսկ պատճառով ես այսօր կոչ եմ անում անհապաղ գլոբալ հրադադար հաստատել աշխարհի բոլոր անկյուններում»,-ասել էր նա:

Լիդա Եղիազարյան




Լրահոս