Պարետը 6 ժամով 5 տնտեսվարողի գործունեությունն արգելելու որոշում է կայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարետի՝ մարտի 30-ի որոշմամբ, վեց ժամով արգելվել է հետևյալ տնտեսավարողներին պատկանող մասնաճյուղերի (սուպերմարկետների) գործունեության ծավալումը՝ «Արման Գալստյան» ՍՊԸ՝ ք. Երևան, Արշակունյաց պողոտա 46, «Դավիթ Խաչատրյան» Ա/Ձ` ք. Երևան, Արշակունյաց պողոտա 30/1, «Գևորգ Խեչումյան» Ա/Ձ` ք. Երևան, Կոմիտասի պողոտա, թիվ 1 շենք, «Ավետլանա Աթանեսյան» Ա/Ձ` ք. Երևան, Հակոբ Հակոբյան փողոց, թիվ 7, Ա/Ձ «Արմենուհի Սարգսյան»` ք. Եղեգնաձոր, Միկոյան 1, նրբ. 1:

«Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանն ապահովելու է ամբողջական վերահսկողությունը։ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»,-ասված է Պարետի այսօրվա որոշման մեջ։

Պարետը որոշումը կայացնելիս ղեկավարվել է Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի №298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, հաշվի առնելով Պարետի՝ 2020 թվականի մարտի 20-ի №Ց/17- 2020 ցուցումը և 2020 թվականի մարտի 27-ի №19 որոշումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 29.03.2020թ. N 637-Ա և30.03.2020թ. N 670-Ա, N 672-Ա,N 673-Ա ևN 674-Ա հրամանների հիման վրա 30.03.2020 թվականինիրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրություններով:




Լրահոս