Մարդկանց ազատ տեղաշարժի սահմանափակման բացառություններում նոր կետ է ավելացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարետը արտակարգ դրության պայմաններում մարդկանց ազատ տեղաշարժի սահմանափակման բացառություններում նոր կետ է ավելացրել՝ սահմանելով Արցախի Հանրապետության համընդհանուր ընտրություններին մասնակցելու նպատակով՝ սույն որոշման հավելվածով սահմանված ձևաչափով լրացված թղթային կամ հեռախոսային հավելվածի միջոցով լրացված թերթիկի և անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքը:

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Նորոշմամբ՝ Պարետի՝ «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում անձանց տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ» 2020 մարտի 24-ի N16 որոշման` 2-րդ կետը լրացնել հետևյալ ենթակետով՝ Սույն թվականի մարտի 31-ին Հայաստանի Հանրապետությունում Արցախի մշտական ներկայացուցչությունում (հասցե՝ քաղաք Երևան, Նաիրի Զարյան 17ա/2 փողոց) Արցախի Հանրապետության համընդհանուր ընտրություններին մասնակցելու նպատակով՝ սույն որոշման հավելվածով սահմանված ձևաչափով լրացված թղթային կամ հեռախոսային հավելվածի միջոցով լրացված թերթիկի և անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում»,-ասված է որոշման մեջ:

Որոշման 3-րդ կետը շարադրվում է հետևյալ խմբագրությամբ՝«ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանին ապահովել սույն որոշման պահանջների իրականացումը։ ՀՀ ոստիկանությանը վերապահել սույն որոշման 2-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ և 4-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթի և գրության առկայության ստուգումը»: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:




Լրահոս