Երկար սպասված վերադարձ՝ Վարշավայից. ով ինչպես օգնեց հայերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կորոնավրուսի տարածումը կանխարգելելու նպատակով աշխարհում փակված սահմանները խոչընդոտներ են հարուցում մարդկության տեղաշարժի համար: Անգամ հայրենիք վերադառնալը այս օրերին դժվար ու գրեթե անհնարին է դարձել:

ԱՐՄԼՈՒՐ լրատվականը մի նամակ է ստացել Լեհաստանում եղած ու մեծ ջանքերի գնով Հայաստան վերադարձած հայրենակիցներից: Նրանք ամենատարբեր գործերով մեկնել էին Լեհաստան ու փաստացի մնացել Վարշավայում: Այդ երկիրը փակել է օդային եւ ցամաքային գրեթե բոլոր սահմանները եւ մեր հայրենակիցները տուն վերադառնալու հույս անգամ չունեին: Բայց պարզվում է` մեր դիվանագիտական լուրջ աշխատանքի շնորհիվ նրանք կարողացել են վրացական հատուկ ինքնաթիռով հասնել Թբիլիսի, որտեղից էլ` դարձյալ հատուկ մեքենայով` Երեւան:

«Մենք ուզում ենք հատուկ շնորհակալություն հայտնել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ պարոն Արտակ Ապիտոնյանին՝ հետևողական և արդյունավետ աշխատանքի համար, շնորհակալություն Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սամվել Մկրտչյանին պրոֆեսիոնալիզմի և դեսպանատան աշխատակազմին՝ հոգատարության և համբերտարության համար։

Շնորհակալություն ՀՀ կառավարությանը և Վրաստանի կառավարությանը փոխադարձ պայմանավորվածության արդյունքում ՀՀ քաղաքացիների վերադարձը արժանապատիվ կազմակերպելու համար»,- գրել են մեր հայրենակիցները, որոնք արդեն Երեւանում են:




Լրահոս