Վիրավորում ստացած 2 զինծառայողները տեղափոխվում են Երեւան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վիրավորում ստացած երկու զինծառայողի վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին սոցցանցի իր էջում հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Այժմ տեղափոխվում են Երևան, քանի որ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության որդեգրած մոտեցումն է այդպիսին:

Առողջություն հակառակորդի ոտնձգությունը վճռականորեն կասեցրած մեր զինծառայողներին:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 19:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը ձեռնարկել էր դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական դիրքապահ ուժերի գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ էր շպրտվել, կորուստների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են:




Լրահոս