Ամանորյա եղեւնիների եւ սոճիների վաճառքը կարգելվի. նոր նախագիծ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ներկայացրել է օրենսդրական նախաձեռնություն, որով ցանկանում է արգելել ամանորյա տոնակատարությունների համար նախատեսված եղեւնիների եւ սոճիների վաճառքը եւ դրա համար առաջարկում է վարչական պատասխանատվության ենթարկել։

Մասնավորապես, օրենքով նա ցանկանում է ամրագրել, որ թույլատրվում է միայն ծաղիկների, տնկիների, ամանորյա տոնակատարությունների համար նախատեսված արմատից չհատված եղեւնիների եւ սոճիների, պաղպաղակի, ջրի, այդ թվում` հանքային, հյութերի եւ զովացուցիչ ըմպելիքների բացօթյա առեւտուրը, իսկ ամանորյա տոնակատարությունների համար նախատեսված ժամանակաշրջանը սկսվում է Նոյեմբերի 1-ից եւ ավարտվում է օրացուցային հաջորդ տարվա Հունվարի 13-ով:

Բացի այդ առեւտրի օբյեկտների եւ առեւտրի իրականացման վայրում արգելվում է ամանորյա տոնակատարությունների համար նախատեսված արմատից հատված վիճակում եղեւնիների եւ սոճիների վաճառքը, որեւէ կերպ դրանց օտարումը կամ առեւտրային նպատակներով ցուցադրումը:

Իսկ առեւտրի օբյեկտների եւ առեւտրի իրականացման վայրում ամանորյա տոնակատարությունների համար նախատեսված արմատից հատված եղեւնիների եւ սոճիների վաճառքը, որեւէ կերպ դրանց օտարումը կամ առեւտրային նպատակներով ցուցադրումը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:




Լրահոս