«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում առաջիկայում կիրականացվեն երիտասարդ եւ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության 2020-2023 թթ. պետական աջակցության նպատակային ծրագրեր։ Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի բարելավման եւ ծնելիության խթանման քաղաքականության շրջանակներում ներկայացվող նախագծի նպատակը բնակարանային ապահովության պետական աջակցության տրամադրումն է երիտասարդ եւ երեխա ունեցող ընտանիքներին՝ 1. միանվագ դրամական աջակցություն մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու համար, 2. կանխավճարի (հիփոթեկային պարտավորության) ապահովագրության համար դրամական աջակցություն, 3. երեխայի ծննդով պայմանավորված՝ աջակցություն հիփոթեկային վարկ մարող ընտանիքներին:
Միանվագ դրամական աջակցության ծրագրի հիմնական պայմաններն են՝ բնակելի անշարժ գույքը ձեռք է բերվում 2020 թվականի հուլիսի 1-ին կամ դրանից հետո, ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի առավելագույն գինը՝ 30 մլն դրամ, որն ավելացվում է շահառուի 3-րդ եւ հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով 5 մլն դրամով, կատարվող կանխավճարի նվազագույն չափ՝ երկրորդային շուկայից ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքի առնվազն 10 տոկոս եւ առաջնային շուկայից ձեռքբերվող բնակելի անշարժ գույքի արժեքի առնվազն 7,5 տոկոս, շահառուն ունի առնվազն 2 անչափահաս երեխաներ եւ այլն։ Ի դեպ, հիփոթեկային վարկի գործողության ընթացքում բնակարանը օտարելու դեպքում պետական աջակցության գումարը ենթակա է վերադարձման պետությանը»
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։։