Իսպանիայի Լա լիգայի այս մրցաշրջանը ամենայն հավանականությամբ կչեղարկվի. կա առաջնության վերսկսման վերջնաժամկետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանական Լա լիգայի ղեկավարությունը COVID-19 կորոնավիրուսի համաճարակի պատճառով դադարեցված մրցաշրջանի վերսկսման մի քանի սցենար է մշակում: Marca-ն տեղեկացնում է, որ առաջնությունը վերսկսելը քիչ հավանական է:

Նախատեսվում է հանդիպումները անցկացնել ամռանը, սակայն, եթե ամենաուշը հունիսի 27-ից հնարավոր չլինի վերսկսել Լա լիգայի 2019/20 մրցաշրջանը, ապա այնամենայն հավանականությամբ այն կչեղարկվի:
Կա եւս մեկ տարբերակ` հետաձգված խաղերը անցկացնել 4-5 շաբաթվա ընթացքում ծայրահեղ խտացված գրաֆիկով` անցկացնելով շաբաթական 3 հանդիպում:

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնությունը դադարեցվել է մարտի 23-ին: Կայացած 27 տուրերից հետո Լա լիգայի մրցաշարային աղյուսակը 58 միավորով գլխավորում է կատալոնական «Բարսելոնան», ով մոտակա հետապնդող Մադրիդի «Ռեալից» առաջ է 2 միավորով:

Հիշեցնենք, որ հետաձգված է նաեւ Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը, որտեղ պետք է մրցեն բասկյան 2 թիմերը` Բիլբաոյի «Ատլետիկն» ու Սան Սեբաստյանի «Ռեալ Սոսիեդադը»:
Իսպանիայում COVID-19-ով վարակվածների թիվը հասնում է 87,956-ի, որոնցից մահացել են 7,716-ը, իսկ բուժվել 16,780-ը:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս