Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեղեկացնում է, որ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կողմից ներկայացված և Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվում է․
✅Օպերատիվ կերպով ներդնել ժամանակակից էլեկտրոնային միջոցների և թվային տեխնոլոգիաների կիրառման միջոցով համաճարակի կանխարգելման նոր մեխանիզմ:
✅Այս նախագիծը Չի՛ ենթադրում որևէ խոսակցության ձայնագրում կամ որևէ այլ բովանդակության բացահայտում։
Նախագծով առաջարկվող միջոցառումները կարող են իրականացվել բացառապես համաճարակի հիմքով արտակարգ դրություն հայտարարելու դեպքում։
✅Համաճարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության արդյունքում հավաքագրված բոլոր ապանձնավորված տվյալները ենթակա են ոչնչացման։