Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Յուրաքանչյուրս զգում ենք մեր պատասխանատվությունը․ Արցախի պետնախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Արցախում մեկնարկել են նախագահի եւ խորհրդարանի ընտրությունները։ Քիչ առաջ իր քվեարկությունը կատարեց Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը։ Նա լրագրողների հետ զրույցում նշեց, թե այս համապետական ընտրությունները շատ կարևոր են, եւ իրենք զգում են այդ պատասխանատվությունը։

«Մենք բոլորս գիտակցում եւ զգում ենք այդ պատասխանատվությունը՝ պետականաշինության փուլում մեր ներդրման։ Այսօր քվեարկել եմ հանուն զարգացող և ժողովրդավարական Արցախի», – նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս