Արիանան մինչև վերջին պահը պայքարում էր. Արմեն Սարգսյանը ցավակցել է Լեւոն Արոնյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահ Արմեն Սարգսյանը եւ տիկին Նունե Սարգսյանը ցավակցել են Լեւոն Արոնյանին կնոջ՝ Արիանայի մահվան կապակցությամբ.

Սիրելի Լևոն,

Անասելի ցավ ենք ապրում․ կնոջդ՝ Արիանա Կաոիլիի կորուստն անչափելի է։

Լավ ճանաչելով թե՛ քեզ, թե՛ Արիանային, գիտեինք, որ երկուսդ էլ հանձնվող տեսակ չեք։ Եւ Արիանան մինչև վերջին պահը պայքարում էր․․․

Ես և Նունեն, վստահաբար, նաև մեր ժողովուրդը, քո կողքին ենք՝ մխիթարանքի ու վշտակցության խոսքերով։

Ննջիր խաղաղությամբ, սիրելի Արիանա։

Ամուր եղիր, սիրելի Լևոն։




Լրահոս