ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աղետ է սպասվում, պետք է դուրս գանք համատեղ, միավորված․ Արայիկ Հարությունյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ, նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանն այս պահին նորմալ է գնահատում համապետական ընտրությունների ընթացքը։

«Սա արցախցիների բարձր քաղաքացիական գիտակցության արդյունքնն է; Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել արցախցիներին, որ այպիսի բարձր ակտիվություն է», – նշեց նա։

Հարությունյանի խոսքով, առաջիկայում մարտահրավերներ են սպասվում և պետք է դիմակայել տնտեսականն աղետին, որ պետք է իրականացվի Հայաստանի եւ Արցախի համատեղ ուժերով։ «Աղետ է սպասվում, մենք պետք է դուրս գանք այդ աղետից համատեղ, միավորված», – նշեց նա։

Հարությունյանը նաև նշեց, թե նախագահի մյուս թեկնածուներին բոլորին ճանաչում է եւ վստահ է, որ վաղը լինելու են միասնական։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս