
«Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ, նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել.
Արցախի հեղափոխական կուսակցության ղեկավար Արթուր Օսիպյանը մտնում է ընտրատեղամասեր և մեր քաղաքական դաշինքի ու նախագահի թեկնածուի դեմ ակնհայտ հակաքարոզչություն իրականացնում:
Օրենքի կոպիտ խախտմամբ նա գոռգոռալով վիրավորական արտահայտություններ է անում և փորձում է ազդել ընտրողների որոշման վրա: Համապատասխան մարմիններից պահանջում ենք անհապաղ միջոցներ կիրառել: