Արցախի նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանն այսօր իր ընտրությունը կատարելուց հետո պատասխանեց նաև լրագրողների հարցերին։ Նա նշեց, թե մարդկանց հետ շփվելով կարող է ասել, որ բնակիչներն ավելի շատ արդարության կողմնակից են եւ ուզում են նոր Արցախ լինի։
«Ես հիմա տրամադրված եմ հաղթել առաջին փուլում։ Եթե երկրորդ փուլ լինի, ես լինելու եմ այնտեղ, սոցհարցումներին մի հավատացեք։ Ես ակնկալում եմ, որ Սամվել Բաբայանի կուսակցությունը հաջողություն է ունենալու այս ընտրություններում։ Մենք չենք վիճել, այդ ամենը սուտ է», – նշեց նա։
Մայիլյանն անդրադարձավ նաեւ ՌԴ արգելքին եւ կրկին անգամ հերքեց այն։ Հարցին՝ արդյոք կգնաք Մոսկվա, նա պատասխանեց, թե իր առաջին այցը լինելու է Երևան։
Մանրամասները՝ տեսանյութում