Կոչ ենք անում չտրվել սադրանքներին և դրսևորել առավելագույն հավասարակշռվածություն. հայտարարություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դիմում ենք մեր նախընտրական շտաբի բոլոր անդամներին՝ կոչ անելով ընտրության օրվա ողջ ընթացքում ուշադիր հետևել գործընթացին, չտրվել սադրանքներին և դրսևորել առավելագույն հավասարակշռվածություն:

Մեր քաղաքական թիմի բոլոր անդամներին, աջակիցներին խնդրում ենք խստիվ պահպանել ընտրական իրավունքի բոլոր կանոնները, հատկապես քվեարկության գաղտնիության սկզբունքները։

Հորդորում ենք իրավապահ մարմիններին, որպեսզի ընտրական գործընթացի յուրաքանչյուր խախտման դեպք անմիջապես արժանանա համապատասխան արձագանքի:

«Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի մամուլի կենտրոն




Լրահոս