Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան նոր գրառում է կատարել Չարենցավան քաղաքը կորոնավոիրուսի պատճառով փակելու վերաբերյալ.
«Հարգելինե՛րս,
Հայտնում եմ, որ ՀՀ պարետատունն ունի իրավիճակի զարգացման ամենատարբեր սցենարների համար նախատեսված գործողությունների պլան, և մասնավորապես Չարենցավանի մասով՝ ունենք մշակված և նախանշված հստակ համալիր գործողությունների ծրագիր, որը կգործարկվի՝ ըստ անհրաժեշտության:
Խնդրում եմ ընդունել ի գիտություն՝ քիչ առաջ հրապարակված պարետատան որոշումը տենիկական սխալի սպրդման արդյունք էր, որի առիթով հայցում ենք ձեր ներողամտությունը: Իրավիճակի զարգացման հետ կապված՝ հնարավոր նոր սահմանափակումների կիրարկման պարագայում, կտրվի լրացուցիչ պաշտոնական տեղեկատվություն: Խնդրում եմ հետևել պարետատան ցուցումներին և տեղեկատվություն ստանալ բացառապես պաշտոնական տեղեկատվության աղբյուրներից»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ կառավարության պաշտոնական կայքում տեղադրվել էր որոշում, ըստ որի մինչեւ ապրիլի 5-ը սահմանափակումներ են կիրառվել Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում՝ բացառությամբ Ֆանտան բնակավայրի։ Ավելի ուշ որոշումը կայքից հեռացվել էր: