ՎՏԲ – Հայաստան Բանկը կիրականացնի կենսաթոշակների վճարումները ժամանակացույցից շուտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ որպես սոցիալական պատասխանատվության դրսևորում, սպասարկելով երկրի թոշակառուների մեծամասնությանը, որոշում է կայացրել ցուցաբերել հոգատարություն և կենսաթոշակները վճարել մեր կենսաթոշակառու հաճախորդներին ամսվա առաջին օրը՝ ապրիլի 1-ին:

Ըստ սահմանված ժամանակացույցի՝ կենսաթոշակների վճարումը պետք է իրականացվեր այս տարվա ապրիլի 3-4-ին, սակայն, հաշվի առնելով այն փաստը, որ կարանտինային ժամանակահատվածում կենսաթոշակառուներն առավել կարիք ունեն հատուկ աջակցության, Բանկը որոշեց ժամանակացույցից շուտ տրամադրել մոտ 100,000 հաճախորդների կենսաթոշակները:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Եղե՛ք առողջ,

Ձեր՝

ՎՏԲ-Հայաստան Բանկ




Լրահոս