Այսօր Արցախի համապետական ընտրությունների քվեարկությանը մասնակցելուց հետո Արցախի նախագահ Բակո Սահակյանը պատասխանեց նաև լրագրողների հարցերին։ Նա անդրադարձավ մի քանի հարցերի, այդ թվում այն հարցադրմանը, թե ինչու Արցախում ընտրությունները չհետաձգվեցին՝ հաշվի առնելով կորոնավիրուսային իրավիճակը։
Հարցադրմանը՝ ինչ եք զգում տեսնելով Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին՝ դատական գործերի մեջ, նա նշեց․
«Բնականաբար դա չի կարող հաճույք պատճառել, ոչ ինձ, ոչ էլ Արցախի կամ ՀՀ քաղաքացիներին։ Որովհետեւ մենք խոսում ենք առաջնորդների մասին, ովքեր ժամանակին ղեկավարել են ազգային ազատագրական պայքարը։ Նրանք մասնակցություն են ունեցել հայրենիքի բարօրության պահպանմանը», – նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում