«Յուվենտուսը» ֆինանսական ճգնաժամից խուսափելու համար պատրաստ է տրանաֆերի հանել Ռոնալդուին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրինի «Յուվենտուսի» աստղային հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն այս ամռանը կարող է լքել թուրինյան ակումբը: Իտալական ակումբի ղեկավարությունը շարունակում է ելքեր փնտրել աշխարհում տարածված համաճարակի պատճառով առաջացած ֆինանսական ճգնաժամը հաղթահարելու համար:

A Bola-ն տեղեկացնում է, որ ստեղծված իրավիճակի պատճառով «Յուվենտուսը» կարող է վաճառել Ռոնալդուի տրանսֆերը 70մլն եվրոյի դիմաց: Ըստ աղբյուրի `«բյանկոներիները» Ռոնալդուին թիմում պահելու տարբերակներ նույնպես ունեն: «Ծեր Սինյորան» պատրաստ է եւս մեկ տարով երկարաձգել 35-ամյա պորտուգալցու հետ պայմանագիրը, եթե վերջինս գնա աշխատավարձի զգալի նվազեցման: Մյուս տարբերակի համաձայն Կրիշտիանուն կմնա թիմում մինչեւ 2022 թվականը, երբ կավարտվի նրա պայմանագրի ժամկետը թուրինյան թիմի հետ: Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Յուվենտուսի» ֆուտբոլիստները համաձայնել են գնալ աշխատավարձերի կրճատման: Ընդհանուր առմամբ Իտալիայի գործող չեմպիոնը ֆուտբոլիստների բարեխիղճ վերաբերմունքի շնորհիվ կխնայի 90մլն եվրո: COVID-19 կորոնավիրուսի տարածման պատճառով եվրոպական առաջատար առաջնությունները շարունակում են մնալ դադարեցված:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս