Ընտրողի քվեաթերթիկը ստուգելը քրեորեն պատժելի է․«Ազատ հայրենիք-ՔԴՄ» դաշինք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարգելի գործընկերներ,

Համացանցում տարածվել են տեսանյութեր, որոնցում ուղղորդված կերպով թիրախավորվում են «Ազատ հայրենիք-ՔԴՄ» դաշինքն ու Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը:

Ըստ հրապարակումների, ակնհայտորեն խախտվել են որոշ ընտրողների իրավունքներ: Հիշեցնենք, որ քվեարկության գաղտնիությունը խախտելը սահմանում է պատասխանատվություն` Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 152-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, մեջբերում.

«Քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելը, քվեարկության արդյունքը բացահայտելու նպատակով քվեարկած քվեաթերթիկը ստուգելը, քվեարկության խցիկ (սենյակ) մուտք գործելը, ինչպես նաև քվեարկության գաղտնիությունն այլ կերպ խախտելը՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով»:

Ձեր ուշադրությունն ենք հրավիրում, մասնավորապես, Շուշիի և Ստեփանակերտի ընրատեղամասերում ընտրական իրավունքի խախտման տեսագրված փաստերին, և պահանջում ենք մինչև քվեարկություն ավարտը կանխել նմանատիպ միջադեպերի կրկնությունը:

Հարգանքով` «Ազատ հայրենիք-ՔԴՄ» դաշինք




Լրահոս