Արցախի ընտրությունների 5/1 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը որևէ խախտում չի արձանագրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի համապետական ընտրությունների Մարտունու 5/1 ընտրատեղամասում ժամը 18։00-ի դրությամբ քվեարկել է ավելի քան 900 ընտրող։  Այս մասին հայտնել է ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Լուսինե Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ ընտրական գործընթացն անցնում է հանգիստ, առանց խոչընդոտների, և չի գրանցվել որևէ խախտում։ Ընտրողների կողմից մեծ ակտիվություն է նկատվում։

«Ընտրատեղամասը նախապես արտահանվել է։ Ընտրողներին բաժանվել են ձեռնոցներ, դիմակներ և մեկանգամյա օգտագործման գրիչներ»,- նշել է Խաչատրյանը։




Լրահոս