Արցախի Հանրապետության նախագահական և խորհրդարանական ընտրություններին մարտի 31-ի, ժամը 17:00–ի դրությամբ մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 63,8%–ը։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը։
«Մարտի 31-ի, ժամը 17։00–ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 66 հազար 731 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 63,8%–ը»,– ասաց նա։
ԿԸՀ նախագահը ներկայացրեց քվեարկության ընթացքն ըստ շրջանների.
Ստեփանակերտում քվեարկել է 23370 քաղաքացի, որը կազմում է ընտրելու իրավունք ունեցողների 59,9%–ը, Ասկերան` 8665 ընտրող կամ 71,6%–ը, Հադրութ` 6019 ընտրող կամ 68,4%–ը, Մարտակերտ` 8936 ընտրող կամ ընտրողների 66,8%–ը, Մարտունի` 11258 ընտրող կամ ընտրողների 64,9%–ը, Շահումյան` 1418 ընտրող կամ 66,3%–ը, Շուշի` 2535 ընտրող կամ ընտրողների 64,3%–ը, Քաշաթաղ` 4160 ընտրող կամ ընտրողների 58,5%–ը։