Տեսչությունում ինք իրեն «պետ» է կարգել․ ուղարկել են արձակուրդ՝ այլևս աշխատանքի չվերադառնալու պայմանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Էմին Ավետիսյանն ազատվել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից:

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Էմին Ավետիսյանը և տեսչության պետ Հակոբ Ավագյանը լարված փոխհարաբերություններ են ունեցել: Ավագյանի և Ավետիսյանի հարաբերությունները լարվել են աշխատանքային անհամաձայնության պատճառով:

Բանն այն է, որ Ավետիսյանը նախկին ղեկավարի ժամանակ նշանակված տեղակալ է, ու ըստ տեղեկությունների՝ վերջինս փորձել է տեսչությունում իրեն «պետ» կարգել,  ինչի համար էլ վերջինս նման «ճակաատգիր» է արժանացել: Ավետիսյանին «ուղարկել» են արձակուրդ՝ հայտնելով, որ դիմում գրի ապրիլի 1-ի դրությամբ այլևս աշխատանքի չվերադառնալու պայմանով:

 




Լրահոս