Արցախի ընտրությունների ընթացքում ոստիկանություն է դիմել 101 քաղաքացի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անձնագրային և վիզաների վարչություն ու տարածքային անձնագրային ծառայություններ է դիմել 101 քաղաքացի

Համապետական ընտրությունների ընթացքում, ժամը 08:00-20:00-ն ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն ու տարածքային անձնագրային ծառայություններ տարբեր հարցերով դիմել է 101 քաղաքացի, որոնց, օրենքով սահմանված կարգով, տրվել է պատասխաններ:

Նշված քաղաքացիներից 53-ին տրամադրվել է անձնագրին փոխարինող փաստաթուղթ, 17-ը Երևան քաղաքի ընտրատեղամասում ընդգրկված անձինք են, որոնք անձնագրային և վիզաների վարչության կողմից մերժման հիմքով դիմել են դատարան, 23-ը ժամանակավոր հաշվառման ժամկետն ավարտված անձինք են, իսկ մնացածը դիմել են այլ հարցերով:

Դատարան դիմելու հնարավորություն ընձեռնված 23 քաղաքացիներից 21-ը դիմել են դատարան, ստացել դրական պատասխան և մասնակցել ընտրություններին:




Լրահոս