
Կորոնավիրուսի կասկածով մեկուսացված ևս 150 քաղաքացի դուրս է եկել մեկուսացումից։ «Արմենպրես»–ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի սոցկայքի էջը։
«Մեկուսացումից դուրս է եկել ևս 150 քաղաքացի»,– գրված է հրապարակման մեջ։
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 532 է: Արձանագրվել է մահվան 3 դեպք։