«Լեսթեր Սիթին» ցանկանում է պայմանագիր առաջարկել Ֆելիպե Կոուտինյոյին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոն կարող է կարիերան շարունակել անգլիական «Լեսթեր Սիթիիում»: Sport-ը տեղեկացնում է, որ «Աղվեսների» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը, ով Կոուտինյոյի հետ աշխատել է «Լիվերպուլում» ամեն ինչ կանի բրազիլացուն թիմ բերելու համար: Նշվում է, որ անգլիական ակումբը դժվար թե կարողանա գնել Ֆելիպեի տրանսֆերը, քանի որ նրա տրանսֆերային արժեքը շատ բարձր է: «Լեսթերը» կփորձի Կոուտինյոյին թիմ հրավիրել վարձակալական հիմունքներով:
Բրազիլացին հենց այդպիսի կարգավիճակով այժմ հանդես է գալիս Գերմանիայի գործող չեմպիոնի` «Բավարիայի» կազմում:

Կիսապաշտպանը Բունդեսլիգայի այա մրցաշրջանում մասնակցել է 22 խաղի` դառնալով 8 գոլի եւ 6 գոլային փոխանցման հեղինակ:

Հիշեցնենք, որ Կոուտինյոն 2018 թվականին է «Լիվերպուլից» տեղափոխվել «Բարսելոնա» 145մլն եվրոյի դիմաց: Բրազիլացին ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ է վարձակալական հիմունքներով համալրել Մյունխենի «Բավարիայի» շարքերը:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս