Նոր տվյալներ Արցախից․ ով է առաջատարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընթանում է Արցախի համապետական ընտրությունների հաշվարկը։ Այս պահի դրությամբ կրկին առաջատար է մնում «Ազատ հայրենիք»-ՔՄԴ դաշինքն ու այդ ուժի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը։ Երկրորդ տեղով ընթանում է Մասիս Մայիլյանը, իսկ երրորդ հորիզոնականում է Վիտալի Բալասանյանը։

Այս պահին ընտրատեղամասերի արդյունքներն այսպիսին են․

Արայիկ Հարությունյան՝ 26 հազար ձայն,

Մասիս Մայիլյան՝ 13 հազար ձայն,

Վիտալի Բալասանյան՝ 9 հազար ձայն։

Հավելենք, որ սրանք նախնական արդյունքներն են, հաշվարկները դեռ մի քանի ընտրատեղամասերում չեն ավարտվել եւ վերջնական արդյունքները պարզ կլինեն առավոտյան։




Լրահոս