Արդեն հայտնի են Արցախի համապետական ընտրությունների նախնական արդյունքները։ Այս պահի դրությամբ, նախնական հաշվարկների համաձայն, աառաջատար է «Ազատ հայրենիք»-ՔՄԴ դաշինքի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը։ Երկրորդ հորիզոնականում Մասիս Մայիլյանն է, իսկ երրորդ հորիզոնականում՝ Վիտալի Բալասանյանը։
Իսկ ահա խորհրդարանական ընտրությունների պատկերն մի փոքր այլ է։ Այնտեղ կրկին առաջատարը Հարությունյանը գլխավորած դաշինքն է, իսկ նրան հաջորդում է արդեն Սամվել Բաբայանի գլխավորած «Միասնական հայրենիք» կուսակցությունը։
Ներկայացնում ենք մի քանի տվյալներ համայնքներից․
Ճարտար քաղաք.
Արայիկ Հարությունյան – 1210
Մասիս Մայիլյան – 470
Վիտալի Բալասանյան – 155
Հադրութ քաղաք
Արայիկ Հարությունյան – 782
Մասիս Մայիլյան – 367
Վիտալի Բալասանյան – 193