Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը փակ է: Այս մասին իր սոցկայքի էջում գրել է մետրոպոլիիտենի մամուլի խոսնակ Տաթեւ Խաչատրյանը:
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը ՓԱԿ է։ Հարգելի ընկերներ, պարետի հանձնարարականով,
մինչև ապրիլի 12-ը ներառյալ երկարացվել է արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները:
Նոր որոշմամբ ՝
Դադարեցվում է հանրային տրանսպորտի գործունեությունը՝ բացառությամբ երկաթուղային տրանսպորտի: Թույլատրվում է տաքսիների գործունեությունը:
Շարունակե’ք հետևել սահմանված կանոններին` պահպանելով ձեր, ձեր սիրելիների և ողջ հանրության առողջությունը»,- գրել է նա: