Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ասորական համայնքի ներկայացուցիչներին՝ ասորական Նոր տարվա առթիվ: Ուղերձում ասված է.
«Հայաստանի ասորական համայնքի սիրելի ներկայացուցիչներ,
ջերմորեն շնորհավորում եմ ձեզ ասորական Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ: Ասորի մեր քույրերին եւ եղբայրներին մաղթում եմ խաղաղություն եւ բարօրություն, ինչպես նաեւ հաստատակամություն եւ հետեւողականություն՝ ասորի ժողովրդի ազգային ինքնության եւ հազարամյակների մշակութային ժառանգության պահպանման հարցում: Համաճարակի այս օրերին ձեզ բոլորիդ մաղթում եմ նաեւ քաջառողջություն եւ համբերություն՝ մարդկությանը պատուհասած այս դժվարությունները հաղթահարելու համար:
Թող նոր տարին բերի հաջողություն, ձեռքբերումներ եւ առաջընթաց»: