ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Կրիշտիանու Ռոնալդուն վերադարձավ Մադրիդի «Ռեալ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն արդեն պաշտոնապես տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»: «Ոսկե Գնդակի» հնգակի դափնեկրի տրանսֆերի դիմաց «Արքայական ակումբը» «Յուվենտուսին» վճարեց 70մլն եվրո:

COVID-19 կորոնավիրուսի տարածման պատճառով ստեղծված ճգնաճամը հեշտ հաղթահարելու համար թուրինյան ակումբը որոշում կայացրեց հրաժարվել իր առաջատարի ծառայություններից: «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ամենաշուտը կողմնորոշվեց ստեղծված իրավիճակում եւ թիմ վերադարձրեց Ռոնալդուին: Կողմերի միջեւ կնքվել է 3 տարվա պայմանագիր:

Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն 2018 թվականի ամռանն էր «Ռեալից» տեղափոխվել «Յուվենտուս»: Պորտուգալացին մադրիդյան թիմի կազմում հանդես է եկել 2009-ից 2018 թվականներին: Ռոնալդուն «Ռեալի» կազմում անցկացրած 438 խաղերում դարձել է 451 գոլի հեղինակ:

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՊՐԻԼԻ 1

Էդմոն Մարտիրոսյա




Լրահոս