Նոր նախագիծ ԱԺ-ում․ ինչ փոփոխություններ են առաջարկում պատգամավորները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի պատգամավորներ Մխիթար Հայրապետյանը, Արտակ Մանուկյանը, Համազասպ Դանիելյանը, Սերգեյ Բագրատյանը, Վլադիմիր Վարդանյանն ու Արթուր Դավթյանը նախագիծ են ներկայացրել, որով ցանկանում են փոփոխություններ կատարել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում։ Նրանք ցանկանում են ամրագրել, որ մշտական հանձնաժողովի նախագահը յուրաքանչյուր հերթական նստաշրջանի վերջին հերթական նիստի օրակարգային հարցերը սպառվելուց հետո ամփոփ հաշվետվություն է ներկայացնելու Ազգային ժողովին եւ հանրությանը, իսկ հանձնաժողովի նիստերին ոլորտի մասնագետներ հրավիրելուց առաջ պետք է տեղեկացնի հանձնաժողովի անդամներին։

Նշենք, որ ներկայումս մշտական հանձնաժողովը կարող է որոշում կայացնել ընդհուպ երկու պատգամավորի կողմ քվեարկելու արդյունքում, ինչը խնդրահարույց է: Նախագծով առաջարկվում է նիստն իրավազոր համարել միայն հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելի անդամների՝ նիստին ներկա գտնվելու դեպքում։ Բացի այդ, նրանք առաջարկում են պատգամավորին լիազորել առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում առանձին՝ առանց խմբակցությանը դիմելու նախագծի վերաբերյալ կատարել առաջարկություն, ինչն իր հերթին բարձրացնում է երկրորդ ընթերցումից առաջ մշտական հանձնաժողովի կողմից կայացվող որոշման կարեւորությունը:




Լրահոս