Հարց քաղաքացիներից՝ ինչպե՞ս կարող եմ մաքրել իմ վարկային պատմությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ինչպե՞ս կարող եմ մաքրել իմ վարկային պատմությունը:

Նելլի Մարտիրոսյան (38 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ն. Մարտիրոսյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ վարկային տեղեկատվությունը կամ «վարկային պատմությունը» դա Ձեր (վարկառուի) վերաբերյալ վարկային տեղեկատվությունն է, որը բնութագրում է Ձեր կողմից ստանձնած վարկային պարտավորությունների մասով պարտքերը, վճարումները, վճարումների սովորությունները կամ պարտավորությունների կամ դրանց կատարման վերաբերյալ տեղեկատվություններ: Գործնականում «վատ վարկային պատմությունը մաքրել» նշանակում է ընթացիկ վարկային զեկույցներում չունենալ խնդրահարույց (ժամկետանց կամ սուբյեկտտիվ չափանիշներով դասակարգված) վարկեր:
Վարկային բյուրոն չպետք է ներառի վարկային զեկույցում վարկային տեղեկատվության սուբյեկտի վերաբերյալ վարկային զեկույցի տրամադրման պահին նախորդող հինգ տարուց ավելի վարկային տեղեկատվություն: Հինգ տարին ավարտվելուց հետո նշված տեղեկատվությունը արխիվացվում է: («Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ ենթակետ)։

Ֆինանսական համակարգի հաշտատար

«ԺՈՂՈՎՈւՐԴ». Վարկային բյուրոյի հիմնական նպատակն է իրականացնել վարկային տեղեկատվության, դրա համար անհրաժեշտ վարկային տեղեկատվության սուբյեկտի տվյալների հավաքման, վարկային պատմությունների մշակման, ձեւավորման եւ պահպանման, դրանց հիման վրա վարկային զեկույցի պատրաստման գործունեություն: Ի դեպ, վարկային բյուրոյի գործունեության լիցենզիան անժամկետ է: Վերջինիս գործունեության լիցենզիան չի կարող այլ անձանց տրվել օգտագործման, օտարվել կամ գրավադրվել:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected][email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:

Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս