Տավուշի մարզում 700 երեխա համակարգիչ ունենալու եւ համացանցին միանալու խնդիր ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզում այժմ իրականացվում է առցանց հանրակրթություն։ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հայտնեց, որ մի օր պետք է անցում կատարվեր առցանց կրթության, սակայն ներկայումս այդ անցումը կատարվում է ոչ այնքան բարենպաստ իրավիճակում։ Մարզպետի վկայությամբ՝ Տավուշի մարզում 700 երեխա խնդիր ունի համակարգիչ ունենալու եւ համացանցին միանալու տեսակետից։

Մարզի ղեկավարն ասաց, որ համակարգիչների պակասը լրացվելու է մարզի հանրակրթական դպրոցների ունեցած ռեսուրսների հաշվին՝ աշակերտներին եւ նրանց ծնողներին հորդորելով այդ հարցով սերտ կապի մեջ լինել իրենց հանրակրթական դպրոցի հետ։ Բացի այդ, Հայաստանում համակարգիչներ են հավաքագրվում, որպեսզի տրամադրվեն համակարգիչ չունեցող, դրա կարիքն ունեցող երեխաներին։ Մարզպետը հույս ունի, որ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում մարզում համակարգիչների պակասի խնդիրը կլուծվի, դպրոցահասակ երեխա ունեցող տավուշցի յուրաքանչյուր ընտանիք առնվազն մեկ համակարգիչ կունենա, երեխաները հնարավորություն կունենան առցանց իրացնելու հանրակրթության իրենց իրավունքը։

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս