Երեկ ինչ տեղի ունեցավ Ազգային ժողովում մեր իրավական պետության հերթական ամոթալի էջերից մեկն էր։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրավաբան, սահմանադրագետ Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով երեկվա Ազգային ժողովում ընդունված աղմկահարույց նախագծին։
«Պարզ էր, որ նախագիծը շատ արագ էր գրվել, նախագծում առկա են շատ խնդիրներ և թերություններ, որի մասին այդքան խոսվեց, բայց ,ապարդյուն։ Մասնավորապես՝ նախագծի հեղինակ կառավարությունը փորձել էր միջազգային փորձին հղում անել, վարակի տարածումը վերահսկող և կանխարգելող մեխանիզմները մեկտեղել»,֊ասաց նա։
Իրավաբանի խոսքով՝ ընդունված նախագծով պետք է ֆիզիկական անձիք հատուկ հավելվածներ ներբեռնեն, որը չկատարելու դեպքում անձին վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն կտուգանվեն՝ նվազագույն աշխատավարձի 100 հազարից 250 հազար դրամի չափով։
«Օրինակ մեր բնակչության բավականին ստվար զանգված չունի համապատասխան տեխնիկա, որին կառավարությունը նույնպես կիսալուծման է հանգել, կարելի էր այդ մեխանիզմներից գոնե մեկին կատարյալ լուծում տալ»,֊նշեց նա։
Մեր զրուցակցի խոսքով՝ գալիք մեկ ամսվա համար ինչքան ֆինանսական և մարդկային ռեսուրսի բեռ է պահանջում այս ընթացակարգերը կյանքի կոչելու համար, որը կարող էր չլինել։
«Արդյոք հնարավոր չէր եղած կարգավորումների շրջանակներում որոշակի վերահսկողության մեխանիզմներ հստակեցենել և այդքան մարդկային և ֆինանսական հնարավորություններն ուղղել դրանց վրա։ Նոր ընթացակարգերի առաջբերումը նոր խնդիրներ է առաջացնելու»,֊ ընդգծեց Գոհար Մելոյանը։
Մեր զրուցակցի գնահատմամբ՝ իշխանության երեկվա քայլերը կարծես ՝ կամակոր երեխայի վարքագծի դրսևորում լինի, երբ նախագծի փաթեթն առաջին ընթերցմամբ չի ընդունվուն, ամեն ինչ անում են, որ երկրորդ ընթերցմամբ անցնի։
Լիդա Եղիազարյան