Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպա լիգայի եզրափակիչ հանդիպումները կարող են անցկացվել փակ դռների հետեւում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՈՒԵՖԱ-ն շարունակում է տարբերակներ փնտրել Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպա լիգայի հանդիպումները անցկացնելու համար,որոնք հետաձգվել են անորոշ ժամանակով՝ COVID-19 կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։

The Independent-ը տեղեկացնում է, որ ֆուտբոլային գերատեսչությունը նախկինի պես այն մտքին է, որ մրցաշարերը պետք է հասցվեն ավարտին։ Ըստ աղբյուրի՝ ՈՒԵՖԱ-ի ղեկավարները քննարկում են Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպա լիգայի եզրափակիչ հանդիպումներն անցկացնել փակ դռների հետեւում ՝ առանց հանդիսատեսի։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածման պատճառով դադարեցված են գրեթե բոլոր ֆուտբոլային առաջնությունները։ Եվրոպայում միակ երկիրը, որտեղ շարունակում են ֆուտբոլ խաղալ Բելառուսն է։

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս