ՖՈՒՏԲՈԼ ԿԱ․ Այսօր հանդիպումներ ունեն անցկացնելու «Ռեալ Մադրիդն» ու «Հուվենտուսը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

COVID-19 կորոնավիրուսի տարածման պատճառով աշխարհում դադարեցված են գրեթե բոլոր ֆուտբոլային առաջնությունները։

Այնուամենայնից կան մի քանի երկներ, որտեղ շարունակում են գնդակ գլորել կանաչ խոտածածկի վրա։ Դրանցից մեկը Նիկարագուան է, որտեղ այսօր՝ ապրիլի 1-ին կկայանա մինչեւ 20 տարեկանների առաջնության 3 հանդիպում։ Լիգա Պրիմերայի 13-րդ տուրում «Չինանդեգան» սեփական հարկի տակ կընդունի «Հուվենտուս Մանագուային»։

Այսօր կկայանան նաեւ «Սաբանաս» – «Ռեալ Մադրիս» եւ «Օկոտալ» -«Հալապա» հանդիպումները։ Առաջին երկու հանդիպումները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 22։30-ին, իսկ «Օկոտալ» – «Հալապա» հանդիպման մեկնարկը կտրվի 23։30-ին։

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս